Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով Ա/Ձ Էդիկ Ջավադյանի 2025թ.-ի հունվարի 15-ի հայտը, և համաձայն Քաջարան համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին ավագանու 2024թ.-ի դեկտեմբերի 25-ի թիվ 97-Ն որոշման
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Ք․ Քաջարան, Տերյան 5/1 հասցեում գործող Ա/Ձ Էդիկ Ջավադյանին համայնքի վարչական տարածքում տալ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն։
2. Թույլտվության ժամկետը հաշվարկել 2025 թվականի հունվարի 1-ից։