Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ու 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 47-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի է մտնում սույն որոշման հավելվածն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանում գրանցման պահից: