Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,«Բազմաբնակարանշենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
- Տալ համաձայնություն «Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենցի 1, Չարենցի 2, Չարենցի 3, Լեռնագործների 16, Աբովյան 10, Շիրվանզադե 4 , բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում» ծրագրի շրջանակներում բնակիչների կողմից համաֆինանսավորման վճար սահմանել մեկ քառակուսի մետրը երկու հազար ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|