Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետերով, 43-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղ 2-րդ թաղամասում գտնվող 0,032 հա հողամասին կից 0.03 հա հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը և Արմեն Արտակի Խաչատրյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Վերականգնել Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղի 2-րդ թաղամասում բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0.032 հա հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Արմեն Արտակի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը` 0.03 հա մակերեսով հողամասի չափով։
2․ Բնակելի տանը և 0,0620 հա սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Ձագիկավան, 2-րդ թաղամաս, 2 բնակելի տուն: