Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2026թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Քաջարան համայնք Քաջարան քաղաք Խ․Աբովյան փողոց 3/5 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով ընդլայնման նպատակով Կարեն Արամայիսի Համբարձումյանին և Հասմիկ Ղազարոսի Բեզիրգանյանին օտարելու մասին» թիվ 80-Ա որոշումը `
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Խ Աբովյան փողոց 3/5 հողամաս հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության 0.01381 հեկտար հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0017-0044/ ուղղակի վաճառքի միջոցով 168620 (մեկ հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով օտարել Կարեն Արամայիսի Համբարձումյանին /ծնված՝ 23/09/1983թ․/ և Հասմիկ Ղազարոսի Բեզիրգանյանին /ծնված՝ 03/09/1986թ․/՝ նրանց սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Խ․Աբովյան փողոց 3/1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի սպասարկման հողամասի ընդլայնման նպատակով։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: