| Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի  դրույթներով, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին  որոշում է՝. 1.    <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2020թ դեկտեմբերի 22-ի Քաջարան  համայնքի 2021թ բյուջեն հաստատելու մասին թիվ 69-Ն>> որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն  2, 3 և 6 հավելվածների։ 2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:       |