Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2010թվականի հոկտեմբերի 28-ի <<Արոտավայրերից եվ խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին>> թիվ 1477-Ն որոշման 6-րդ կետը և հաշվի առնելով Արմեն Սերյոժայի Վեզիրյանի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կիցք բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտներից 0,21612 հա հողամաս սույն թվականի մարտի 19-ից 1 /մեկ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել Կիցք գյուղի բնակիչ Արմեն Սերյոժայի Վեզիրյանին ՝ տարեկան 490 /չորս հարյուր իննսուն/ ՀՀ դրամ վարձավճարով:
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: