Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 31․01․2019թ․-ի№ 162-Նորոշմամբհաստատված«ՀՀպետականտարեկանբյուջեովնախատեսվածսուբվենցիաներիցբացիՀՀհամայնքներիտնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման կարգի 12-րդ կետի 2-րդ մասի ա/ ենթակետը», համայնքի ավագանին որոշում է․-
1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, ստանալու նպատակով համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ «Համայնքի բնակավայրերի փողոցների և ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում/բարեկարգում», «Համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրերը և 2021թ. պետական սուբվենցիայի հայտերը՝ համաձայն № 1, № 2 հավելվածների:
2. Պետական սուբվենցիայի հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով: