Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 81-Ա որոշման N2 և N5 հավելվածում կատարել փոփոխություն և լրացնել հետևյալով՝
· հավելված N 2-ի «ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ» բաժնի «Հաստիքի անվանումը» տողի հաստիքային միավոր «1»-ը փոխարինել «2» թվով, համապատասխան տողի աշխատավարձի չափի «377 000» թիվը փոխարինել «754 000» թվով, «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի հաստիքային միավոր «5»-ը փոխարինել «6» թվով, նույն տողի Աշխատավարձի չափ «1892000» թիվը փոխարինել «2269000» թվով,
· հավելված N 2-ի ԸՆԴԱՄԵՆԸ» տողի «67» թիվը փոխարինել «68» թվով, «18 563 000» թիվը փոխարինել «18 940 000» թվով,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |