Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1․ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Լեռնաձոր գյուղի, 3-րդ թաղամաս, 1-ին փողոց 4/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզը և 0,0384 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։
2․Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնել գույքի սեփականատեր՝ Քաջարանի համայնքապետարանի միջոցների հաշվին:
3․Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: