Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 24.09.2024թ. N1/փ-434 դրական եզրակացությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,28915 հա բնակավայրերի նշանակության հողերից /որից 0,01146 հա հասարակական կառուցապատման /09-038-0019-0014 կադաստրային ծածկագրից/, 0,27769 հա ընդհանուր օգտագործման /09-038-1106-0001, 09-038-1105-0001 և 09-038-1109-0001 կադաստրային ծածկագրերից// փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակությամբ։
2․Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: |