Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման Հավելված 1-ի 56-րդ կետի, Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Փուխրուտ բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 1,27644 հա գյուղատնտեսական նշանակության արոտներից /կադաստրային ծածկագիր՝ 09-038-0471-0001-ից/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակությամբ։
2․ Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։
|