Այսօր: Կիրակի, 21 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 19-Ա
 

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված  կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով,  համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ,ՈՐՈՇՈՒՄ Է.

1.       Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`

ա/ ԼՕՏ 1. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 5-րդ փ 11 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հանդիսացող /վկ N 10062022-09-0037/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-026-0001-0002 կադաստրային ծածկագրով 0,118 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 109040 /մեկ հարյուր ինը հազար քառասուն/ ՀՀ դրամ: 

բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 1-ին փ 9/2 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկ N 10062022-09-0044/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-026-0007-0040 կադաստրային ծածկագրով 0,27439 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 253540 /երկու հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: 

գ/ ԼՕՏ 3. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 1-ին փ 9/3 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկ N 10062022-09-0042/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-026-0007-0041 կադաստրային ծածկագրով 0,22135 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 204530 /երկու հարյուր չորս հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: 

դ/ ԼՕՏ 4. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 1-ին փ 9/4 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող / վկ N 21062022-09-0028/բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-026-0007-0042 կադաստրային ծածկագրով 0,21882 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 202200 /երկու հարյուր երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ: 

ե/ ԼՕՏ 5. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փ 53/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող / վկ․ N 21062022-09-0031/բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-109-0026-0031 կադաստրային ծածկագրով 0,10675 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 151500 /մեկ հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: 

զ/ ԼՕՏ 6. Քաջարանի համայնք գյուղ Անդոկավան 2-րդ փ 19/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող / վկ․ N 08062022-09-0030/բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-038-0022-0014 կադաստրային ծածկագրով 0,0694 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 64130 /վաթսունչորս հազար մեկ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: 

 2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner