Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 11․07․2025թվականի N 69-Ա որոշումը ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել՝
ա/ Քաջարան համայնք, Քաջարան քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,04228 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր 09-007-0041-0019/ 1 /մեկ/ տարի ժամկետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ իր հողամասի շենքերը, շինությունները հողամասի վրա հենելու կամ որոշակի բարձրությամբ հարևան հողամասի վրա կախելու համար, սահմանելով տարեկան 26500 /քսանվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։
բ/ Քաջարան համայնք, Քաջարան քաղաք, Գետափնյա փողոց 41/3 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0,01054 հա ընդհանուր օգտագործման հողերից /կադաստրային ծածկագիր 09-007-0214-0001/ 1 /մեկ/ տարի ժամկետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ իր հողամասի շենքերը, շինությունները հողամասի վրա հենելու կամ որոշակի բարձրությամբ հարևան հողամասի վրա կախելու համար, սահմանելով տարեկան 643500 /վեց հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: