Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդենթակետը, /հասցե տրամադրելու մասին քաղվածք` 09011JZB8GBP/ և հաշվի առնելով Սերյոժա Հրանտիկի Ավետիսյանի դիմումը՝
1. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Շահումյան փողոցում գտնվող Սերյոժա Հրանտիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ իրավունքի վկայական N 1079344) ավտոտնակին և սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, ք․ Քաջարան, Շահումյան 4/38 ավտոտնակ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: