Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Կամո Սուրենի Պարոնյանի դիմումը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գայի փողոցի 7 շենքի թիվ 13 բնակարանը 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Կամո Սուրենի Պարոնյանին։
2․ Գույքի /բնակարանի/ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիրը կնքել համայնքի ղեկավարի կողմից ըստ անհրաժեշտության ցանկացած պահի միակողմանի լուծելու պայմանով։
3. Բնակարանի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները իրականացվում են Կամո Սուրենի Պարոնյանի կողմից։
4. Ուժը կորցրած ճանաչել Քաջարան քաղաքային համայնքի ավագանու 16 օգոստոսի 2013 թվականի թիվ 45-Ա որոշումը։
5․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
6․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |