Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի 2026 թվականի հոկտեմբերի 09-ի նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի հաշվետվության կատարման մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 125-Ն որոշման №1, №2, № 3 և № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ |