Քաջարան համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Զ․Առաքելյանը, քննության առնելով թիվ ՎԻ /26 վարչական գործը՝ Քաջարան համայնքի Ձագիկավան 3-րդ թաղամաս 5/15 հասցեում «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջկողմից առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
«Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը (Քաջարան համայնք Ձագիկավան 3-րդ թաղամաս 5/15 հասցեում) խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով սահմանված պահանջները՝ առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և հանրային սննդի կազմակերպում և իրացում, ինչի կապակցությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, քաղաքացիների սպասարկման, կազմակերպման բաժնի 02/09/2026թ. կազմված արձանագրությունների հիման վրա 2026 թվականի սեպտեմբերի 02-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Քաջարանի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսում, որի անցկացման վայրի և ժամանակի մասին «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
1․Քաջարանիհամայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման,քաղաքացիների սպասարկման, կազմակերպման բաժնի կողմից 25.08.2026թ. կազմված թիվ արձանագրությունը և զեկուցագիրը:
3․«Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր քաղվածքը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
․«Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը Քաջարան համայնքի Ձագիկավան 3-րդ թամասի 5/15հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և հանրային սննդի կազմակերպում և իրացում:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2026 թվականի օգոստոսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերի 28-ին հրավիրվել է լսում, որի վերաբերյալ ծանուցումը ուղարկվել է «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջը։ Հիմք ընդունելով, որ ծանուցման ստացումը հավաստող փաստաթուղթը չեին վերադարձվել համայնքապետարան՝ վարչական վարույթի լսումները հատաձգվեցին։
Այլ հերթի նշանակված լսումը հրավիրվել և անցկացվել է 2026 թվականի սեպտեմբերի 30-ին, որի վերաբերյալ հեռախոսով ծանուցվել է <<Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը։
«Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով վարչական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացելվարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք իրականացնելը, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացում իրականացնելը` առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար, համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար։
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով տրվում է հանրային սննդի հասկացությունը, համաձայն որի հանրային սնունդը (սննդի ապահովման ծառայություններ)` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպումն է, իսկ հանրային սննդի ծառայությունը դա սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում նշված օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Տվյալ դեպքում` «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը, Քաջարան համայնքի Ձագիկավան 3-րդ թաղամաս 5/15հասցեում կատարել է երկու վարչական իրավախախտումներ՝ առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և առանց համապատասխան թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, 23-րդ, 32-րդև 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի»անհատ ձեռնարկատիրոջը ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք՝
1) առանց թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք իրականացնելու համար 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով,
2) առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար՝ 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամի չափով,
ընդհանուր` 180 000 /հարյուր ութսունհազար/ ՀՀ դրամ:
2․ Նախազգուշացնել «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
3․Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի պահանջը չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: