Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով,համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման կարգի 5-րդ մասի, ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1667-Ն որոշման դրույթների ևհաշվի առնելով «Կալգարի» ՍՊԸ կողմից տրված 22/10/2026թ․ տրված գնահատության հաշվետությունը, Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասը հրապարակային սակարկություններով /էլեկտրոնային աճուրդով/ օտարել`
ԼՈՏ 1․ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց 32/1 հասցեում գտնվող, Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 09-109-0002-0023) 0,066 հա հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 380000 /երեք հարյուր ութսուն հազար/ ՀՀդրամ։
2․ Սույն որոշման 1- ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |