Որոշման կարգավորման առարկան
Ա/Ձ Սոնյա Հովակիմյանն՝ 28/06/2024թ Քաջարան համայնքի աշխատակազմի՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքների վերաբերյալ թիվ 2 արձանագրության համաձայն 12 /տասերկու/ անուն պարենային և տնտեսական ապրանքներ եղել են պիտանիության ժամկետներն անցած։ ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի նորմերին համապատասխան հարուցված և հետագայում իրականացված վարչական վարույթի ընթացքում՝ վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննրկման արդյունքում պարզվեց հետևյալը.
Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքները
Համաձայն վերոհիշյալ արձանագրության Ա/Ձ Սոնյա Հովակիմյանը Քաջարան համայնքի Շիրվանզադե 5 հասցեում գտնվող պարենային խանութում իրացման նպատակով վաճառքի համար նախատեսված վայրում տեղադրել է պիտանիության ժամկետն անցած 12 /տասերկու/ անուն պարենային և կենցաղային ապրանքներ․ սույն արձանագրությունը առձեռն ուղարկվել է վերջինիս, փաստորեն կատարվել է արարք, որը համընկնում է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմնավորումները
ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219 1 հոդվածի համաձայն․
|
Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, 48-րդ հոդվածով` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով, 113-րդ, 124.7-րդ հոդվածով, 152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.15-րդ, 158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 26-րդ և 27-րդ մասերի), 162-րդ, 169.16-րդ, 169.14-րդ հոդվածի 4-րդ մասով, 189.11-րդ և 189.12-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը․․․
Նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1ին մասի 24-րդ և 26-րդ կետերի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կարգադրություններ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Նկատի ունենալով, որ Ա/Ձ Սոնյա Հովակիմյանը կատարել է արարք, որը նախատեսում է վարչական պատասխանատվություն և պետք է ենթարկվի վարչական տույժի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 158 հոդվածի 1-ին մասի համաձայն:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32,33 37, 154 2191, 281, 282 հոդվածներով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Վարչական վարույթի մասնակից Ա/Ձ Սոնյա Հովակիմյանին ենթարկել վարչական պատասխանատվության և կիրառել վարչական տույժ՝ նշանակել տուգանք՝ 150 000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 88 հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ ծառայության միջոցով