Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 5-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին որոշում է. 1․Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 11-ի «Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» N 75-Ա որոշումը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |