Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման Հավելված 1-ի 56-րդ կետի, հաշվի առնելով ՀՀ ՏԿԵՆ կողմից տրամադրված N Լ-514 Լեռնահատկացման ակտը և Օգտակար հանածոների արդյունահանման NՇԱԹ-29/7514 թույլտվությունը, <<ԱՏ—ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ լիազորված անձ Մհեր Շահնազարյանի դիմումը, Քաջարանհամայնքիղեկավարիառաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքի ավագանին որոշում է․
1.Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կաթնառատ բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 18,99098 հա գյուղատնտեսական նշանակության հողերից / որից՝ 18,86948 հա արոտներից /կադաստրային ծածկագրեր՝ 09-038-0485-0001-ից, 09-038-0484-0001-ից, 09-038-0483-0001-ից և 09-038-0483-0002-ից /, 0,1215 հա այլ հողերից /կադաստրային ծածկագիր՝ 09-038-1143-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ <<ընդերքի օգտագործման համար տրամադրված>> գործառնական նշանակությամբ։
2․ Համայնքիղեկավարին` կազմելևօրենսդրությամբսահմանվածկարգովհողերիօգտագործմանժամանակավորսխեմաներիհամաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։