Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 128-րդ և 129-րդ հոդվածների, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, 605-րդ հոդվածի, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, հիմք ընդունելով «Միավորված ազգերի զարգացման ծրագրի» գրությունը (04․03․ 2025թ), հաշվի առնելով նվիրաբերության կարգով գույք ստանալու միջոցով Քաջարան համայնքի բնակիչների բարեկեցության մակարդակի բարձնացման հնարավորությունը և այդ գույքի կարևորությունը համայնքի սոցիալ տնտեսական զարգացման համար                

1. Համաձայնություն տալ «Միավորված ազգերի զարգացման ծրագրի»  առաջարկին՝ կնքելու պայմանագիր նվիրաբերության կարգով շարժական աշխատարան տրանսպորտային միջոցը որպես Քաջարան համայնքի  սեփականություն ընդունելու նպատակով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գարեգին Գաբրիելյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner