Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 34-րդ հոդվածի 4-րդ կետերով` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի N 32-Ա §Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին¦ որոշման հավելված N 14-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված N 1-ի։
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների պատշաճ իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։