Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2025 թ.

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԱԹԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաջարան համայնքի  ղեկավարը, քննության առնելով թիվ 3/ԱՌ/25 վարչական գործը՝ Քաջարան համայնքի Բաբիկավան 2/1հասցեում գտնվող պարենային խանութում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի խախտումների վերաբերյալ, պարզեց.

ԱՁ Սաթենիկ Գևորգյանի կողմից /հասցե՝ Սյունիքի մարզ,  Քաջարան համայնքի Բաբիկավան  2/1/ հասցեում/ կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, այն է՝ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած կրկնակի մակնանշմամբ․․․․ինչի կապակցությամբ՝ օրենսգրքի 158-րդ հոդված 1-ին մասի պահանջների խախտման փաստով Քաջարանի համայնքապետարանում, 14-04-2025թ հարուցվել է վարչական վարույթ:

Քաջարանի համայնքապետարանը, հրավիրել և անցկացրել է լսումներ, որին ԱՁ Սաթենիկ Գևորգյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել լսումներին։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

14/04/2025թ Քաջարանի համայնքապետարանի  աշխատակազմի Եկամուտների հավաքագրման, քաղաքացիների սպասարկման և կազմակերպման բաժնի պետ Մարի Հակոբյանի, գլխավոր մասնագետ Արմինե Գալստյանի, առաջատար մասնագետ՝ Նորար Զելյայի կողմից ԱՁ Սաթենիկ Գևորգյանին պատկանող Քաջարան համայնքի Բաբիկավան  2/1հասցեում գտնվող պարենային խանութում կատարված ուսումնասիրությամբ՝  հայտնաբերել են պիտանիության ժամկետներ անցած մի քանի  ապրանքներ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ԱՁ   Սաթենիկ Գևորգյանը պատշաճորեն ստացել է իր օրինակը։

 

 

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումն արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը`․․․

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նախազգուշացումը: Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք նշված չեն օրենսդրության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`

1) մեղավորի անկեղծ զղջումը.

2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդհոդվածի 1-ին մասով,  23-րդ,  25-րդ,  32-րդհոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 17,1րդ հոդվածի 1-ին  մասով  և  <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

   

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.      Սաթենիկ Գևորգյան անհատ ձեռնարկատիրոջ  նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով:

2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից   և /կամ/ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Քրիստինե Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner