Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 4-րդ ենթակետը, /հասցե տրամադրելու մասին քաղվածք`09062NBQJSLR/ և հաշվի առնելով Վահրամ Վլադիկի Գյուլբուդաղյանի դիմումը՝
1. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող Վահրամ Վլադիկի Գյուլբուդաղյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ իրավունքի վկայական N 11112016-09-0003) հողամասը վերահասցեավորել և տրամադրել նոր հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Գեղի, 1-ին փողոց, 12 հողամաս:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: