Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 32-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները՝ Քաջարան համայնքի ավագանին որոշում է

1. Հավանություն տալ Սյունիք -5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝

ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կաթնառատ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 5,11407 հա /09-038-0709-0002, 09-038-0709-0001, 09-038-0712-0001 կադաստրային ծածկագրերից/ անտառներից, գյուղատնտեսական նշանակության 15,86197 հա հողամասերից /որից 15,85083 հա արոտավայրեր /09-038-0709-0001 և 09-038-0709-0002 կադաստրային ծածկագրերից/ և 0,01114 հա այլ հողեր /09-038-0710-0001 կադաստրային ծածկագրից/, ջրային նշանակության 0,12599 հա հողերից /09-038-0711-0001 և 09-038-0708-0001 կադաստրային ծածկագրերից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության <<ընդերքօգտագործման>> գործառնական նշանակությամբ  հողերի։

բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 29,76324 հա /09-007-0601-0001, 09-007-0602-0001, 09-007-0625-0001, 09-007-0625-0004 և 09-007-0617-0001 կադաստրային ծածկագրերից/ անտառներից, գյուղատնտեսական նշանակության 17,12023 հա հողամասերից /որից 16,71285 հա արոտավայրեր /09-007-0601-0001, 09-007-0602-0001, 09-007-0617-0001, 09-007-0617-0004, 09-007-0624-0001 և 09-007-0625-0001 կադաստրային ծածկագրերից/ և 4,0738 հա այլ հողեր /09-007-2139-0001, 09-007-2141-0001 և 09-007-2160-0001 կադաստրային ծածկագրից/, ջրային նշանակության 0,20176 հա հողերից /09-007-2136-0001, 09-007-2159-0001, 09-007-2162-0001 և 09-007-2163-0001 կադաստրային ծածկագրերից/ փոխադրելարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության <<ընդերքօգտագործման>> գործառնական նշանակությամբ  հողերի։

գ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 9,59516 հա հողամասերից /որից 5,32536 հա արոտավայրեր /09-007-0122-0001, 09-007-0122-0002, 09-007-0122-0003, 09-007-0122-0004, 09-007-0122-0005, և 09-007-0624-0001 կադաստրային ծածկագրերից/ և 4,2698 հա այլ հողեր /09-007-0122-0005, 09-007-0131-0001, 09-007-0131-0002, 09-007-0131-0003, 09-007-0347-0001, 09-007-0347-0002 և 09-007-0347-0003 կադաստրային ծածկագրից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության <<ընդերքօգտագործման>> գործառնական նշանակությամբ հողերի։

2 Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner