Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով 2026 թվականի հուլիսի 10-ին ժամը 17։00-ին, Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Գեղի բնակավայր, վարչական ղեկավայրի նստավայր) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ նախնական համաձայնություն «ԹՈՒՆԵԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի Քարուտի (նախկին Քիրս-Քյուրուտի) ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման (ընդերքօգտագործման) նախագծի փոփոխություն» նախատեսվող գործունեությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |