Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 74-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2023 թվականի N 74-Ա

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 09.11.2023թ. N2/փ-385 դրական եզրակացությունը և Քաջարան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին  որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, հետևյալ հողամասերը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա,  «էներգետիկայի» գործառնական նշանակությամբ՝

ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.01269 հա անտառային նշանակության անտառները /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/,  0,02115 հա  գյուղատնտեսական նշանակության արոտները /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/ և 0,00423 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /09-007-0617-0001 կադաստրային ծածկագրից/ ։

ե/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,03067 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /09-007-0121-0001, 09-007-0122-0001, 09-007-0617-0001, 09-001-0131-0001 և 09-007-0353-0001 կադաստրային ծածկագրերից/,   0,0074հա գյուղատնտեսական նշանակությանարոտները /09-007-0122-0001 կադաստրային ծածկագրից/ և 0,00846 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման ևայլ արտադրական նշանակության օբյեկտների <<արդյունաբերական օբյեկտների>> գործառնական նշանակությամբ հողերը /09-007-0348-0001 կադաստրային ծածկագրից/։ 

2 Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

 


Կողմ -10

ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner