Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի << Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին >> թիվ 2387-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29 <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտեվորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և Քաջարան համայնքի ավագանու 2026 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի համակցված փաստաթղթերում փոփոխություն կատարելու, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 77- Ա որոշումը, հաշվի առնելով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /09132HUS39AS/՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Ձագիկավան գյուղում գտնվող 09-038-1063-0001 կադաստրային ծածկագրից 0,00884հա «ընդհանուր օգտագործման» գործառնական նշանակության հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ:
2. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,00884 հա հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Ձագիկավան, 1-ին թաղամաս, 2/1 հողամաս։
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: