Այսօր: Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 270
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 383-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2026 թվականի N 383-Ա

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԹԱՄԱՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Քաջարան համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Զ․Առաքելյանը, քննության առնելով թիվ ՎԻ /26 վարչական գործը՝ Քաջարան համայնքի Ձագիկավան 3-րդ թաղամաս 5/15 հասցեում «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջկողմից առանց համապատասխան թույլտվության ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ

«Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը (Քաջարան համայնք Ձագիկավան 3-րդ թաղամաս 5/15 հասցեում) խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով սահմանված պահանջները՝ առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ոգելից և (կամ) ալկոհոլային խմիչքների վաճառք և հանրային սննդի կազմակերպում և իրացում, ինչի կապակցությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, քաղաքացիների սպասարկման, կազմակերպման  բաժնի 02/09/2026թ. կազմված արձանագրությունների հիման վրա 2026 թվականի սեպտեմբերի 02-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:

Քաջարանի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսում, որի անցկացման վայրի և ժամանակի մասին «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը         

1․Քաջարանիհամայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման,քաղաքացիների  սպասարկման, կազմակերպման բաժնի կողմից 25.08.2026թ. կազմված թիվ արձանագրությունը և զեկուցագիրը:

3․«Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր քաղվածքը։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

․«Թամարա Հայրապետյան Ռաֆայելի»  անհատ ձեռնարկատերը Քաջարան համայնքի Ձագիկավան 3-րդ թամասի 5/15հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է   հանրային սննդի կազմակերպում և իրացում:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2026 թվականի օգոստոսի 29-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերի 28-ին հրավիրվել է լսում, որի  վերաբերյալ ծանուցումը ուղարկվել է «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջը։ Հիմք ընդունելով, որ ծանուցման ստացումը հավաստող փաստաթուղթը չեին վերադարձվել համայնքապետարան՝ վարչական վարույթի լսումները հատաձգվեցին։

Այլ հերթի նշանակված լսումը հրավիրվել և անցկացվել է 2026 թվականի սեպտեմբերի 30-ին, որի վերաբերյալ հեռախոսով ծանուցվել է <<Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը։

  «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ  ծանուցված լինելով վարչական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացելվարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմքերը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպումը և իրացումը՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` օրենքով նախատեսված դեպքերում համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար, համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար։

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով տրվում է հանրային սննդի հասկացությունը, համաձայն որի հանրային սնունդը (սննդի ապահովման ծառայություններ)` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպումն է, իսկ հանրային սննդի ծառայությունը դա սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր է, նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` առևտրի և ծառայությունների ոլորտում նշված օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Տվյալ դեպքում` «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը, Քաջարան համայնքի Ձագիկավան 3-րդ թաղամաս 5/15հասցեում կատարել է  վարչական իրավախախտում՝ առանց համապատասխան թույլտվության իրականացրել է հանրային սննդի կազմակերպում և իրացում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ 7-րդ մասով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով  և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի»անհատ ձեռնարկատիրոջը ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել տուգանք՝    առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպում և իրացում իրականացնելու համար՝ 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամի չափով,

2․ Նախազգուշացնել «Թամարա Հայրապետյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջը, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

3․Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետի պահանջը չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner