Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Նունե Գավրուշայի Համբարձումյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող Նունե Գավրուշայի Համբարձումյանին ժառանգության իրավունքով պատկանող (նոտարական ակտի կոդ՝ 833-20230831-84-7252769, նոտարական ակտի գաղտնագիր՝ 5NFM6B) տնամերձ հողամասին, բնակելի տանը, գոմին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց, 6 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: