Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2025 թվականի մայիսի 8-ի նիստի օրակարգը․
1. Փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։