Քաջարան համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 2024թ վարչական գործը՝ ԱՐԱ ՍՈՒՐԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կողմից Քաջարան համայնքի Բաբիկավան 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու մասին, պարզեց որ.
Արա Հարությունյանը (Հասցե՝ Քաջարան, Բաբիկավան 1-ին շենք, բն 17), Քաջարան համայնքի Բաբիավան 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասում, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդհոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջները, կատարել է հողամասի ապօրինի զավթում, սահմանազատելով տարածքը, որում առկա է մետաղական կոնստրուկցիայով արգելափակոցներ, ինչի կապակցությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 19.08.2024 թվականին կազմված թիվ 5 արձանագրության, տեղազննության ակտիհիման վրա 2024 թվականի օգոստոսի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման արդյունքում հրավիրել և անցկացրել է լսում․ Արա Հարությունյանի պատշաճորեն տեղեկացվել նիստի վայրի և ժամի մասին:
26/08/2024թ Արա Հարությունյանի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանի կողմից Քաջարանի համայնքապետարաի պաշտոնական հարթակին մուտքագրվել է վերջինիս դիմումը, համաձայն որի վերջինիս գործողությունները միտված են իրեն սեփականություն հանդիսացող հողատարածքը պահպանելու, ավելին, քննչական մարմիններում իրեն օրենքով սահմանված կարգով պարտավորություններ իրականացման ուղղված պաշտպանությանը և միաժամանակ Քաջարաի խնդրել է տարամդերլ համայնքապետարանի կողմից իրականացված Արա Հարությունյանի կողմից փաստացի օգտագործվող տարածքների ուսումնասիրություն արդյունքներով ձևավորված հիմքերը։
Վարչական լսումների ժամանակ ոչ Արա Հարությունյանը և ոչ էլ վերջինիս ներկայացուցիչը չէին ապահովել իրենց ներկայությունը։
Վարչական վարույթի համար նշանակութուն ունեցող փաստերը.
Համաձայն 16/08/2024թ <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ >> ՓԲ ընկերության սեփականության իրավունքով պատկանող Քաջարան համայնքի Բաբիկավան 4-րդ փողոցի թիվ 1/10 հասցեում գտնվող պոմպակայանի հիմնական մուտքը հասնելու համար ընտրված տարածքում Արա Հարությունյանի կողմից տեղակայվել է ոււղեփակոցներ, և նշված ուղեփակոցնեևրի տեղանքի ուսումասնիրությունից ակնհայտ է, որ Արա Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում է տեղակայված վերոհիշյալ արգելափակոցները՝ /09-038-0015-0016, 09-038-0014-0001 և 09-038-0015-0001/ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 19,08.2024 թվականին կազմված թիվ 5 արձանագրությունը և տեղազննության ակտը:
· Իրավիճակային հատակագիծը:
· Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
· լիազորագիր
, նախազգուշացում:
· գրություն ԶՊՄԿ-ից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Արա Հարությունյանը Քաջարան համայնքի տարածքում խախտելով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջները, Քաջարան Բաբիկավան 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասը /09-038-0015-0016, 09-038-0014-0001 և 09-038-0015-0001 ինքնակամ զավթել է, որում ապօրինի տեղակայել է արգելափակոցներ, ինչի առնչությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից կատարվել է տեղազննություն և իրավախախտման փաստի առթիվ 19.08.2024 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 5 արձանագրությունը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի սեպտեմբերի 02-ին Քաջարանի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք փոստային ծանուցագիր՝ LO124182906AM/Արա Հարությունյանը:
Չներկայանալով լսմանը, Արա Հարությունյանը նախապես տեղեկացվել էր, որ լսումներին ներկայանալն արգելք չի գործը համապատասխան վարչական ակտով եզրափակելու վարչական մարմնի լիազորության մասին։
Վարչական ակտ ընդունելու հիմքերը և հիմնավորումները.
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
/09-038-0015-0016, 09-038-0014-0001 և 09-038-0015-0001` ծածկագրերով անշարժ գույքը հանդիսանում է համայնքային սեփականություն:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի համաձայն` համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է: Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք /յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:/:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության իրավունքը uուբյեկտի` oրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, oգտագործելու և տնoրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաuտացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա oգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպեu նաև դրանից oգուտ uտանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Տնoրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ ինքնակամ զբաղեցված հողամասերը վերադարձվում են դրանց սեփականատերերին, օգտագործողներին՝ առանց հողային օրենսդրություն խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:
Տվյալ պարագայում Արա Հարությունյանը ապօրինի զավթել է համայնքային սեփականությունը հանդիսացող Քաջարան համայնքի Բաբիկավան թաղամասի 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացողհողամասը գտնվող հողամասը, որում առկա են արգելափակոցներ:
Ինչ վերաբերում է Ա․Հարությունյանի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանի այն պնդումներին, որ Արա հարությանին պատկանող տարածքներին հարակից տարածքների նախապատվության իրավունք ունի և նշված իրավախախտման հիմք հանդիսացող փաստաթղթեր վարույթից ձեռք բերելու, ապա Համայնքային սեփականությու հանդիսացող հողերի օտարումը նախատեսվում է ՀՀ Հողային և Տեղական ինքնակառավարման մասին օրենքով, իսկ վարույթի մասնակիցը լսումներին ներակայանալով իրավունքի ունի քաղվածքներ ստանալու վարույթից և վարչական վարույթին ապահովել իրեն լսելու իրավունքը, ավելին նույն դիմումով Արա Հարությունյանն ինքնին ընդունել է իր կողմից զավթում իրականացնելու փաստը, ուստի նրա կողմից մնացած փաստարկներն անհիմն են:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալիցև ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ, 278-րդ և 279-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 116-րդ հոդվածի երկրորդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ԱՐԱ ՍՈՒՐԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ նկատմամբ նշանակել տուգանք՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Քաջարան համայնքի Բաբիկավան թաղամասի 4-րդ փողոց 1/4, 1/5 և 1/6 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /09-038-0015-0016, 09-038-0014-0001 և 09-038-0015-0001/ Արա Սուրիկի Հարությունյանի կողմից զավթված տարածքն ազատել, իսկ դրա հետևանքները վերացնել:
3. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին, հսկողություն սահմանել որոշմամամբ սահմամված աշխատանքների կատարման ուղղությամբ ։
4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: