
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
06 օգոստոսի 2026 թվականի N 31
2027 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հայտերի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգի պահանջները, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 15:00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Լեռնագործների փողոց, շենք 4) կկայանան 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային լսումներ։
Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք։
Համառոտ նկարագրությանը կարող եք ծանոթանալ Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ www.kajaran.am, ինչպես նաև այցելելով Քաջարանի համայնքապետարան (առաջին հարկ, սենյակ 111)։
Կից փաստաթղթեր
 |
(423.76 Կբ)
համառոտ նկարագիր |
Մեկնաբանություններ
Վերբեռնել Լուսանկարներ
PNG, JPG, JPEG (առավելագույնը՝ 5 ֆայլ)