Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և 7-րդ հոդվածի 15-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման դրույթները, հաշվի առնելով Սեյրան Սերգեյի Գրիգորյանի դիմում-հայտերը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի համակցված փաստաթղթերում`կատարել փոփոխություն Սեյրան Սերգեյի Գրիգորյանի սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասերի
Ա)ՀՀ Սյունիքի մարզ Քաջարան համայնք գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս 2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0.08168 հա (կադաստրային ծածկագիր 09-038-0055-0017) բնակելի կառուցապատման հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ։
Բ)ՀՀ Սյունիքի մարզ Քաջարան համայնք գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս 1/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0.08168 հա (կադաստրային ծածկագիր 09-038-0053-0005) բնակելի կառուցապատման հողամասերը փոխադրելարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |