Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլ 29-ի թիվ 698-Ն որոշման Հավելված 2-ի 39-րդ կետի 1-ին ենթակետի և հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2025թվականի ապրիլի 18-ի << Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու թույլտվություն տալու մասին>>թիվ 35-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանցում գտնվող քաղաքացու նվամբ հաշվառված, սակայն դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող 09-109-0011-0004 կադաստրային ծածկագրով 0,04866 հա բնակավայրերի նշանակության հողամասը ճանաչել համայնքային սեփականություն։
2․ Սույն որոշումից բխող գործառույթները իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։