Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը,ՀՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի ավագանին որոշում է

1.   Հավանություն տալ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում կատարել փոփոխություն, ըստ որի առաջարկվում է՝

ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 1,8212 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /կադաստրային ծածկագիր 09-026-0103-0005-ից/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակությամբ,

բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,06 հա գյուղատնտեսական նշանակության արոտները /կադաստրային ծածկագիր 09-026-0110-0001-ից/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակությամբ,

գ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,003 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /կադաստրային ծածկագիր 09-038-0352-0001-ից/, 0,004հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակության /կադաստրային ծածկագրեր՝ 09-038-0012-0001-ից, 09-038-0009-0001-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,

դ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0,001 հա անտառային նշանակության թփուտները /կադաստրային ծածկագիր 09-038-0352-0001-ից/, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,

ե/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կավճուտ բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,004 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /կադաստրային ծածկագիր 09-038-0352-0001-ից/, 0,007հա բնակավայրերի նշանակության, որից 0,001 հա բնակելի կառուցապատման հողեր /կադաստրային ծածկագիր 09-038-0001-0005-ից, 0,006հա այլ հողերը /կադաստրային ծածկագրեր՝ 09-038-0001-0001-ից, 09-038-0001-0004-ից, 09-038-0002-0008-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,

զ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Կավճուտ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0,002 հա անտառային նշանակության անտառները /կադաստրային ծածկագիր 09-038-0761-0001-ից, 09-038-0759-0001-ից/, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,

է/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղավանք բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0,005 հա անտառային նշանակության թփուտները /կադաստրային ծածկագիր 09-026-0604-0001-ից/,  0,06515 հա ջրային նշանակության հողերը /կադաստրային ծածկագիր՝ 09-026-0622-0003-ից, 09-026-0623-0001-ից, 09-026-0604-0003-ից, 09-026-0604-0004-ից, 09-026-0560-0002-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ,

ը/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղավանք բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,002 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողերը /կադաստրային ծածկագիր 09-026-0614-0004-ից, 09-026-0612-0012-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ:

2Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner