
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
26 նոյեմբերի 2024 թվականի N 28
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ, ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ․․․․
Քաջարանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծերի հանրային բաց լսումներին և (կամ) քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Քաջարանի համայնքապետարանում, ինչպես նաև Քաջարան համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.kajaran.am) հրապարակված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (qajarancity@mail.ru, kajarancity@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Քաջարանի համայնքապետարան:
2024 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծերի հանրային քննարկում:
Հանրային քննարկման նախագծերն օրենքով սահմանված կարգով հրապարակված են նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/7978 հղմամբ։
Մեկնաբանություններ
Վերբեռնել Լուսանկարներ
PNG, JPG, JPEG (առավելագույնը՝ 5 ֆայլ)