Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՁՈՐԱԴԱՇՏԻ ԹԱՓՈՒԿԱՎԱՅՐ ԹԱՂԱՄԱՍ 2 ԴԻՏԱՀՈՐ ՀԱՍՑԵՈՒՄ«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ>>ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԴԻՏԱՀՈՐԸ, ՊԱՐԻՍՊԸ, ՀԱՐԹԱԿՆԵՐԸ ԵՎ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ 0,63881 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019  թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 33-րդ, 331-րդ, 332-րդ և 35-րդ կետերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման հավելված 1-ի դրույթներով և Քաջարան համայնքի ավագանու16մարտի2018թվականի N 11-Աորոշումներով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի,Քաջարան քաղաքի,Ձորադաշտի թափուկավայր թաղամաս 2 դիտահոր հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (վկայական 11062024-09-0064) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>> փակ բաժնետիրական  ընկերության կողմից  ինքնակամ կառուցված 175,2քմ  արտաքին /134,2քմ ներքին/ դիտահորը, 12,2քմ մակերեսով պարիսպը, 126քմ ընդհանուր մակերեսով հարթակները, 4502,7քմ ընդհանուր մակերեսով ճնշումային խողովակաշարերը՝ 0,63881հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական  նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 25864000 /քսանհինգ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար/ ՀՀդրամով, որից /12,2քմ+175,2քմ+126քմ+4502,7քմ/x0.1209x20000=11645330 (տասնմեկ միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր երեսուն)ՀՀ դրամ պարսպի, դիտահորի, հարթակների և ճնշումային խողովակաշարերի, (3759,6քմx1221)+(2628,5քմx1221x3)=14218670(տասնչորս միլիոն երկու հարյուր տասնութհազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ հողամասիհամարուղղակի վաճառքի միջոցով օտարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ»ՓԲ ընկերությանը։

  2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝90ffa777-0532-44db-a1c0-f9587d6002fe



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner