Այսօր: Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 66-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 66-Ա


Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԶՊՄԿ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով,  հաշվի առնելով <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերության գրությունը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝

1 Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝

ա/ Քաջարանի համայնք, Քաջարանց գյուղում  գտնվող  բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,025 հա հողամասից 10 /տասը/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ էլեկտրամատակարարման գծերի անցկացման, շահագործման և սպասարկման համար, սահմանելով  տարեկան 71200 /յոթանասունմեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։

բ/ Քաջարանի համայնք, Քաջարան քաղաքում  գտնվող  բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 1,56 հա հողամասից 2 /երկու/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով  տարեկան 9523800 /ինը միլիոն հինգ հարյուր քսաներեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։

գ/ Քաջարանի համայնք, Քաջարան քաղաքում  գտնվող  բնակավայրերի նշանակության 0,0215 հա այլ հողամասից 25 /քսանհինգ/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով  տարեկան 525000 /հինգ հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար։

դ/ Քաջարանի համայնք, Քաջարան քաղաքում  գտնվող  գյուղատնտեսական նշանակության 0,03307 հա արոտներից և 0,01222 հա այլ հողամասից 25 /քսանհինգ/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, ընդամենը սահմանելով  տարեկան 11600 /տասնմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։

ե/ Քաջարանի համայնք, Քաջարան քաղաքում  գտնվող  գյուղատնտեսական նշանակության 0,01674 հա այլ հողամասից 25 /քսանհինգ/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով 4200 (չորս հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։

զ/ Քաջարանի համայնք, Քաջարան քաղաքում  գտնվող  գյուղատնտեսական նշանակության 0,13509 հա այլ հողամասից 25 /քսանհինգ/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով  տարեկան 33800 /երեսուներեք հազար ութ հարյուր / ՀՀ դրամ վարձավճար։

է/ Քաջարանի համայնք, Քաջարան քաղաքում  գտնվող  գյուղատնտեսական նշանակության 0,01246 հա վարելահողերից, 0,001412 հա արոտներից և 0,04348 հա այլ հողամասից 25 /քսանհինգ/ տարի ժամկետով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)՝ հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, ընդամենը սահմանելով  տարեկան 60400 /վաթսուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճար։

2 Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: 

3 Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner