Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին թիվ 2387-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29 Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատմանև փոփոխման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1920-Ն որոշումները, հաշվի առնելով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /09011K3Z43WD/՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող Քաջարան համայնք,Քաջարան քաղաք Խ․Աբովյան փողոցում գտնվող 0,00287 հա բնակավայրերի նշանակության հողամասից բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2․Վերը նշված հողամասին տրամադրել հասցե.
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաք, Խ․Աբովյան փողոց, 3/5 հողամաս։
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: