Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Երևան քաղաքի, բնակիչ Անի Էդիկի Գաբրիելյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության,Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարանց գյուղի, գյուղի 3-րդ փողոցի 155, 156, 157, 158 և 165, 166, 167 բնակելի տների միավորման արդյունքում առաջացած բնակելի տանը և սպասարկման հողամասին (սեփականության իրավունքի գրանցման վկայականներ՝ N 30082019-09-0020, N 27122017-09-0064, N 23082018-09-0009, N 300820199-09-0019, N 20102023-09-0038, N 08092021-09-0033, N 07092021-09-0004) տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց, 155 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: