Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի «Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 45-Ա որոշումը և 2025 թվականի մարտի 06-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած մրցույթի թիվ 06 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Քաջարան քաղաք Վերին Հանդ թաղամս 8 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N19072024-09-0008/ բնակավայրերի նշանակության 0,01522 հա հողամասը 613360 /վեց հարյուր տասներեք հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամով օտարելու աճուրդում հաղթող Կարեն Ռոբերտի Առաքելյանին /ծնված՝ 17․08․1971թ․, AU0483016, տրված 03․11.2021թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: