|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-81, qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 դեկտեմբերի 2022 թվականի N 09-Լ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Քաջարան համայնքի ավագանին որոշում է`. 1․ Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի N 1-ի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N 2-Ն որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(13.19 Կբ)
հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|