Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԲԱԲԻԿԱՎԱՆ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 19 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՌՈԲԵՐՏԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,0327 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԼՈՂԱՎԱԶԱՆՆ ՈՒ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկա

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի և 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18 մայիսի 2006թ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 221 կետը, հաշվի առնելով հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023WAKZWN) և Արթուր Ռոբերտի Մելքոնյանի դիմումը՝

                                                                           ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, գյուղ Բաբիկավան 3-րդ փողոց 19 հասցեում՝ սեփականության իրավունքով /վկայական՝ թիվ 05112025-09-0026/ Արթուր Ռոբերտի Մելքոնյանին պատկանող 0,0327հա մակերեսով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 22,0 քմմակերեսով լողավազանը և 8,4 քմմակերեսով պարիսպը, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես Արթուր Ռոբերտի Մելքոնյանի սեփականություն։

2Պարտավորեցնել շինարարություն իրականացրած անձ՝ Արթուր Ռոբերտի Մելքոնյանին լողավազանի և պարիսպի օրինականացման համար համայնքի բյուջե վճարելու՝ 8320 (ութ հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ, որից՝22,0քմx6000x00456=6020 (վեց հազար քսան) ՀՀ դրամ լողավազանի և 8,4քմx6000x00456=2300 (երկու հազար երեք հարյուր) ՀՀ դրամ պարիսպի համար։

 

3Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սարգիս Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner