Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 հուլիսի 2025 թ.

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,հիմք ընդունելով Քաջարանհամայնքի ավագանու2025թվականի հունիսի 25-ի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը  անհատույց օգտագործման իրավունքով ստանալու մասին  N 56-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

   1«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով ստանալ հետևյալ անշարժ գույքերը՝

ա/  ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոց 2 մշակույթի պալատի շենք հասցեում գտնվող 4487,0 քմ արտաքին /3395,9քմ ներքին/ մակերեսով շենքը և շենքի սպասարկման 0,42 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0008-0057/;

բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի ՎՏերյան փողոց 6 մանկապարտեզի շենք հասցեում գտնվող 1539,4 քմ արտաքին /1337,5քմ ներքին/ մակերեսով շենք, շինությունները և շինությունների սպասարկման 0,307 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0007-0002/;

գ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենցի փողոց 7  շենք, թիվ 2 մանկապարտեզ հասցեում գտնվող 1818,7 քմ արտաքին /1390,4քմ ներքին/ մակերեսով շենքը և շենքի սպասարկման 0,165 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0011-0002/։

 2Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աիդա Մարտիրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner