Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթյներով․ ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 16-ի N 117-Ա որոշման հավելված N 1–ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն՝ հավելված N 1-ի։
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 16–ի N 117-Ա որոշումը։
3․ Աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների պատշաճ իրականացումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։