Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, ՀՀ կառավարության 2011թ․դեկտեմբերի 29 «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի եվ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի n 609-ն ու 2010 թվականի մարտի 4-ի եվ 208-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն որոշումների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 22 դեկտեմբերի 2020թ․-ի թիվ 2-9 դրական եզրակացության․ համայնքի ավագանին որոշում է․-
1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը։
2. Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով նախատեսված նպատակային կամ գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ ապահովելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի պահանջները։
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |