Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով Արմինե Գրոհիկի Օհանջանյանի դիմումը՝
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող Արմինե Գրոհիկի Օհանջանյանին ժառանգության իրավունքով պատկանող (նոտարական ակտի կոդ՝ 833-20250430-84-8966177, նոտարական ակտի գաղտնագիր՝ XOFFML) բնակելի տունը և սպասարկման հողամասը վերահասցեավորել և տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 1-ին փողոց , 16 բնակելի տուն:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: